Տնտեսություն

Կատալիզատորի արտահանման արգելքից ի վեր գողությունը 12 անգամ նվազել է. Գևորգ Պապոյան

1 րոպեի ընթերցում

Կատալիզատորի արտահանման արգելքից ի վեր գողությունը 12 անգամ նվազել է. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից կատալիզատորների արտահանման արգելքի սահմանումից հետո երկրում կատալիզատորների գողության դեպքերը 12 անգամ նվազել են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նախարարը հիշեցրեց, որ 2024-ից սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների մասով՝ ցորեն, գարի, եգիպտացորեն, արևածաղկի սերմ, կատալիզատորներ և այլն: Մի դեպքում դա ինքնաբավության պահպանման համար է արվել: 

«Կատալիզատորների դեպքում զանգվածային գողություն էր տեղի ունենում: Ես ոստիկանություն հարցում եմ արել, 12 անգամ կատալիզատորի գողությունը նվազել է: Այսինքն՝ մենք փակել ենք կատալիզատորի արտահանումը, 12 անգամ գողությունը նվազել է»,-ասաց Գևորգ Պապոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում