Բայդենը Ճապոնիայի և Ֆիլիպինների ղեկավարների հետ քննարկել է համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբայի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունն առաջ մղելու հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 

Կողմերն անդրադարձել են նաև Չինաստանին։

«Երեք ղեկավարները քննարկել են ծովային անվտանգությունն ու տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անօրինական գործելակերպը Հարավչինական ծովում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ զրուցակիցները մատնանշել են «գործողությունների համակարգումը շարունակելու կարևորությունը, որոնք ուղղված են Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազատ և բաց մնալուն»։

Իր հերթին, Kyodo գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի արտգործնախարարությունը, գրում է, որ Իսիբան զրույցի ընթացքում ընդգծել է դաշնակիցների և գործընկերների միջև համագործակցության կարևորությունը մատակարարումների հուսալի շղթաներ ստեղծելու և երկրներում ներդրումներ ներգրավելու համար։

Իսիբան Ճապոնիայի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը բնութագրել է որպես ավելի ու ավելի «բարդ ու դժվարին»:

Kyodo-ն հիշեցնում է, որ չինական նավերը պարբերաբար անցնում են Արևելաչինական ծովի Սենկակու կղզիների (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) մոտով, որոնք վերահսկվում են Տոկիոյի կողմից և Չինաստանի հետ տարածքային վեճի առարկա են։

Ֆիլիպինները նույնպես տարածքային վեճ ունի Չինաստանի հետ, որը կապված է Հարավչինական ծովում գտնվող Սպրատլի կղզիների հետ։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում