Տնտեսություն

Պետությունն այս տարի գյուղատնտեսության ոլորտի վրա կծախսի մոտ 43 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Պետությունն այս տարի գյուղատնտեսության ոլորտի վրա կծախսի մոտ 43 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն այս տարի նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի վրա ծախսել 42-43 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Անասնաբուծության մեջ 2024-ի առաջին 9 ամիսների դրությամբ արձանագրվել է 1.5 տոկոս աճ, բուսաբուծության մեջ՝ 7.6 տոկոս աճ: Պապոյանի գնահատմամբ՝ այս գործընթացում մեծ դերակատարում ունի պետությունը: 

«Եթե 2021 թվականին պետությունը գյուղատնտեսության վրա ծախսում էր մոտ 21 մլրդ դրամ, ապա արդեն 2023, 2024 և 2025թթ այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի քան 40 մլրդ դրամ եղել է 2023-ին, 2024-ին՝ կրկին 40 մլրդ դրամ: Նախատեսում ենք 42-43 մլրդ դրամ ծախսել գյուղատնտեսության վրա 2025 թվականին»,-ասաց նախարարը:

Նրա գնահատմամբ՝ այս առումով պետության քաղաքականություններն իրենց արդյունքները տալիս են: Ըստ Պապոյանի՝ ժամանակն է, որ էքստենսիվ գյուղատնտեսությունն այլևս պետության կողմից չդիտարկվի որպես գյուղատնտեսության զարգացման հիմնական միջոց, կենտրոնացել են ինտենսիվ գյուղատնտեսության վրա:  

«Հայաստանի նման պետությունը, որն ունի սահմանափակ հողային, նաև ջրային ռեսուրսներ, պետք է կենտրոնանա սահմանափակ ռեսուրսներով ինտենսիվ գյուղատնտեսության վրա»,-ասաց նախարարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում