Ադրբեջան

Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը

1 րոպեի ընթերցում

Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի երկինքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Islamic World News-ը։

Ռադարը տեղադրվել է Գիլանի նահանգի բարձրավանդակում՝ երկրի հյուսիսային օդային տարածքը դիտարկելու համար։ Այն միացվել է Իրանի հակաօդային պաշտպանության ցանցին։

Նշվում է, որ Գիլանում ռադարի տեղադրվելուց հետո Հայաստանի, Ադրբեջանի, արևելյան Թուրքիայի զգալի մասի, Վրաստանի մեծ մասի, արևմտյան Թուրքմենստանի, Ղազախստանի հարավ-արևմտյան մասի և Կասպից ծովի օդային ամբողջ տարածքը կգտնվի Իրանի ՀՕՊ վերահսկողության ներքո:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում