Կախակնում կրթահամալիր է կառուցվում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում  2024 թվականի դեկտեմբերից մեկնարկել են 144 տեղանոց կրթահամալիրի նոր շենքի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Կախակնի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ 

Կրթահամալիրն իր կազմում ունենալու է միջնակարգ դպրոց, նախակրթարան և մանկապարտեզ։ Այն սպասարկելու է Վարդենիս համայնքի Կախակն, Տրետուք և Կուտական գյուղերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին։ Կրթահամալիրն ունենալու է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն։ Այժմ ընթանում են հիմքերի և նկուղային հարկի կառուցման աշխատանքները։

Շինարարությունը նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։ 

Հայերեն فارسی

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով