Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում նախարարի գլխավորությամբ կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա հերթական նիստը։

«Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարվել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 12 մլրդ ՀՀ դրամ այս տարի։ Ընդհանուր առմամբ, պլանավորվում է իրականացնել շուրջ 100 մլրդ ՀՀ դրամի ներդրում։

Ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից, որի միջոցով ձեռք են բերվել ժամանակակից սարք-սարքավորումներ։

Մարզահամալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։ 2024 - 2025 սեզոնին Մայլեռում արդեն գործում են երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք նախագծվել և մատակարարվել են աշխարհահռչակ «Դոպելմայր» ընկերության կողմից։ Ճոպանուղիները հնարավորություն են ընձեռում հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ՝ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատյան դաշտավայր և Արագած լեռ։ Առկա են 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ իրենց գունային որակավորուﬓերով: Ընդհանուր առմամբ, հանգստավայրում պլանավորվում է տեղադրել 17 ճոպանուղի։ Համալիրն ունի 450 աշխատակից։

Նախարար Գևորգ Պապոյանը և ԱՏԳ հանձնաժողովի անդամները «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջել են համալիրում, հետևել ընթացիկ աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների գործունեությանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։

Մայլեռում արդեն գործում է 3 ռեստորանային համալիր, 3 ճոպանուղի, վարձույթի 2 սրահ, արհեստական ձնագոյացման համակարգ, գիշերակացի համար շալեներ։ Օրեր անց կբացվի ևս մեկ ռեստորան և օլիմպիական ստանդարտներին համապատասխանող սահադաշտ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի քանի հյուրանոցային համալիրներ, այդ թվում՝ միջազգային բրենդներ ներկայացնող։

Պետական միջոցներով կառուցվել է Եղիպատրուշից դեպի լեռնադահուկային համալիր տանող ճանապարհը։

«Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, իսկ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։

 

Հայերեն Русский

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը