Աշխարհ

Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Սեյմի նախագահ Շիմոն Հոլովնյան չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կանցկացվեն մայիսի 18-ին, իսկ երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, տեղի կունենա հունիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է լեհական հեռուստատեսությունը:

Սեյմի նախագահն ընդգծել է, որ վերջնական որոշումը կկայացնի այդ ժամկետները պետական ​​ընտրական հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո։ 

Նա նշել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ստեղծվեն մինչև մարտի 31-ը, իսկ նախագահի պաշտոնի համար թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 4-ը։

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին առայժմ հայտարարել են 7 թեկնածուներ՝ Ռաֆալ Տշասկովսկին («Քաղաքացիական դաշնություն»), Կարոլ Նավրոցկին (նրան աջակցում է «Իրավունք և արդարություն» կուսակցությունը), Շիմոն Հոլովնյան («Լեհաստան 2050» կուսակցություն), Մագդալենա Բեյատը (ձախեր), Սլավոմիր Մենցենը («Համադաշնություն»), Մարեկ Յակուբյակը («Ազատ հանրապետականներ») և Մարեկ Վոխը (անկուսակցականների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից):

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում