Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է «ազատ աշխարհը պաշտպանելու համար». Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դանիան պետք է հրաժարվի Գրենլանդիայից՝ հօգուտ Միացյալ Նահանգների, քանի որ դա անհրաժեշտ է Վաշինգտոնի ազգային շահերը պաշտպանելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե դրանք կան, ապա Դանիան պետք է հրաժարվի այդ իրավունքներից, որովհետև Գրենլանդիան մեզ հարկավոր է ազգային անվտանգությունն ապահովելու համար, ազատ աշխարհը պաշտպանելու համար»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Թրամփի խոսքով՝ չինական և ռուսական նավերը կանոնավոր կերպով երթևեկում են կղզու շուրջը, և նրանց ափից տեսնելու համար «նույնիսկ հեռադիտակի կարիք չկա»։

Ավելի վաղ նորընտիր նախագահն արդեն մտադրություն էր հայտնել Գրենլանդիան դարձնել ԱՄՆ-ի մաս։

Հայերեն ქართული Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան