Իրանում ՀՀ նորանշանակ դեսպանը վերահաստատել է ԻԻՀ հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն: 

Դեսպան Հակոբյանն, իր հերթին, վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: 

«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված  համագործակցության առավել զարգացումն ու խորացումը»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 简体中文