Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2024 թվականի 10 ամսում՝ հունվար–հոկտեմբերին, ստացել է 84 մլն 188.8 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որը 2023–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.2 անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 

Հայաստան 10 ամսում ուղարկված մարդասիրական օգնության գերակշիռ մասը եղել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 63 մլն 386.8 հազար դոլարի, որը 2023–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.2 անգամ: Էական ծավալ են կազմել նաև ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, սարքեր և ապարատները, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները:

Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ–ից՝ 44 մլն 583.4 հազար դոլարի, այն կազմում է 10 ամսում Հայաստան ուղարկված ընդհանուր մարդասիրական օգնության 53 տոկոսը: 

8 մլն 158.7 հազար դոլար ծավալով երկրորդ տեղում Գերմանիան է՝ կազմելով ընդհանուրի 9.7 տոկոսը: Երրորդ տեղում Ֆրանսիան է՝ 3 մլն 660.2 հազար դոլար ծավալով, այն կազմում է 10 ամսում ուղարկած ընդհանուր մարդասիրական օգնության 4.4 տոկոսը: 

Հայաստան մարդասիրական օգնություն են ուղարկել նաև Շվեյցարիայից, Չինաստանից, Իտալիայից, Հնդկաստանից ու այլ երկրներից:

 

Հայերեն العربية English Français Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ