Հայաստան

Օդի որակի հետ կապված խնդիրներին հետևելու համար Երևանի քաղաքապետարանը տեղադրել է 151 տվիչ

1 րոպեի ընթերցում

Օդի որակի հետ կապված խնդիրներին հետևելու համար Երևանի քաղաքապետարանը տեղադրել է 151 տվիչ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն այս տարի տեղադրել է 151 տվիչ՝  հետևելու օդի որակի հետ կապված խնդիրներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը նշեց, որ շատ սեղմ ժամկետներում՝ մոտ 6 ամսվա ընթացքում ներդրել են աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: Այն էլեկտրոնային քարտեզ է:

«Վերջերս հաճախ խոսում ենք օդի որակից: Այս GIS հարթակի վրա Երևանի քաղաքապետարանը, նաև կառուցապատողներին նոր պահանջներ ներկայացնելով, տեղադրել է 151 տվիչներ ամբողջ քաղաքում: Եվ GIS հարթակում մենք բոլորս տեսնում ենք Երևանի օդի որակի հետ կապված այն խնդիրները, որոնք արձանագրվել են վերջերս»,–ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ սրանք շատ լավ հիմք են տալիս Երևանի քաղաքապետարանին օդի որակի բարձրացման համար մշակելու հետագա քառամյա ծրագիրը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում