Տնտեսություն

ԵԱՏՄ-ում ինտեգրումն օգուտ է բերում միության յուրաքանչյուր անդամի․ Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում ինտեգրումն օգուտ է բերում միության յուրաքանչյուր անդամի․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեությունը նպաստում է գործարար կապերի ընդլայնմանը, համագործակցության խորացմանն, իսկ ինտեգրումն իրական օգուտներ է բերում միության յուրաքանչյուր մասնակցի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահի հայտարարությունը։

«Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի, համագործակցության խորացմանը, և ամենակարևորը, ինտեգրացիոն փոխգործակցությունը իրական օգուտներ է բերում մեր միության մասնակիցներից յուրաքանչյուրին», - ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել միության անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Եվրասիայի գործընկերների հետ փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը։ 

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ մեր ինտեգրացիոն միության համակողմանի ամրապնդման համար», - նշել է Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում