Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում, միջազգային կապերի ամրապնդում։

Նա ընդգծեց նաև կոոպերացիոն ներուժի զարգացումը, թվային տեխնոլոգիաների կիրառումն ու ագրոարդյունաբերական համալիրում նորարարական լուծումների ներդրումը՝ որպես նախագահության առաջնահերթ ուղղություններ։

Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ

Վարչապետը նշեց, որ Հայաստանի նախագահության շրջանի գործողությունների ծրագիրը հիմնվել է իր հունվարյան ուղերձում նշված ուղղությունների վրա։

«Ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր արդիական հարցեր։ Վստահ եմ, որ հանձնաժողովի անդամները մանրամասնորեն կքննարկեն ծրագրի իրականացման արդյունքները»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հատուկ երախտագիտություն հայտնեց խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևի գլխավորած հանձնաժողովին՝ Հայաստանի նախաձեռնությունների իրագործմանը աջակցելու և կատարված աշխատանքի համար։

ՀՀ վարչապետը նշեց, որ այս նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր և արդիական հարցեր, որոնք ուղղված են ԵԱՏՄ հետագա զարգացմանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս