Տնտեսություն

ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանի վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին. Յուրի Ուշակով

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանի վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին. Յուրի Ուշակով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Լենինգրադի մարզ՝ դեկտեմբերի 26-ին մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։

«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում՝ «Իգորա» առողջարանային համալիրում մեր նախագահը (խմբ․ նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին) կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշել է Ուշակովը՝ հավելելով, որ նիստին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներն, ինչպես նաև դիտորդ երկրները՝ Ուզբեկստանն ու Կուբան։

Ուշակովը նաև հայտնել է, որ Կուբայի մասնակցությունն ապահովելու է երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելիան՝ տեսաուղերձի ձևաչափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում