Զուրաբիշվիլին մտադիր է համապատասխան խորհուրդ ստեղծել նոր խորհրդարանական ընտրությունների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհուրդ ստեղծել, որը կկազմակերպի նոր խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է իր տեսաուղերձում:

Վրաստանի նախագահի խոսքով՝ ինքը սպասում է իշխող կուսակցության ղեկավարության համաձայնությանը նոր ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։ 

Ընտրությունների ժամկետը համաձայնեցնելու համար, ըստ նրա, «Վրացական երազանքը» ժամանակ ունի մինչև դեկտեմբերի 29-ը, այսինքն՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ 

Միաժամանակ նա նշել է, որ մտադիր է մնալ երկրի նախագահ՝ չնայած ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությանը, որը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։

«Այս ժամանակաշրջանը տնօրինելու համար ստեղծվելու է խորհուրդ: Նրա մանդատը լինելու է նոր ընտրությունների նախապատրաստումը: Արդեն մշակվում է և հավանաբար վաղը պատրաստ կլինի փաստաթուղթ, որ կորոշի բոլոր նվազագույն պայմանները, որպեսզի ընտրություններն անցկացվեն շատ շուտ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել էր Զուրաբիշվիլիին, որ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելը նրա համար քրեական պատասխանատվության կառաջացնի։ 

 

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները