Հայաստան

Կառավարությունը նախատեսում է Հայաստանի տարաբնակեցման նոր նախագիծ ընդունել

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է Հայաստանի տարաբնակեցման նոր նախագիծ ընդունել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է երկրի տարածական զարգացման ռազմավարության հիմնարար փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի նորացված տարբերակի մշակումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։

Նախագիծը կուղղվի տարածքների համաչափ զարգացման, բնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման և կայուն տնտեսական աճի ապահովմանը։

Հաշվի առնելով, որ տարաբնակեցման նախորդ նախագիծը հաստատվել է դեռ 2003 թվականին՝ ժամանակակից պայմանները պահանջում են նոր ռազմավարական մոտեցումներ։ Նախագծի նպատակն է ապահովել բնակավայրերի կայուն զարգացումը, բնակչության համար անվտանգ ու առողջ միջավայրի ստեղծումը և ազգային ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ 

Ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի հաջորդական մշակման հիմքում դրվելու են թափանցիկության, հավասարակշռության և արդյունավետության սկզբունքները։

Նախագիծը կխթանի սոցիալ-տնտեսական առաջընթացն ու տարածքների արդար բաշխումը։

Նախագիծը մշակվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում