Տնտեսություն

Հայաստանը պատրաստակամ է զարգացնել ՌԴ֊ի հետ համագործակցությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում. ՀՀ փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստակամ է զարգացնել ՌԴ֊ի հետ համագործակցությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում. ՀՀ փոխվարչապետ

ՄՈՍԿՎԱ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմի խաղաղ պայմաններում օգտագործումը համարվում է Հայաստանի էներգետիկ անկախության ու անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում իր ելույթում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ավելացրել, որ այդ համատեքստում Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի՝ 2026 թվականից գործարկման հարցը և դրա աշխատանքի երկարաձգումը մինչեւ 2036 թվականը ՀՀ-ի համար առաջնահերթ խնդիր է:

«Ուզում եմ հայտնել մեր պատրաստակամությունն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր եմ համարում ստրատեգիական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը միջուկային բժշկության ոլորտում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով արտաքին էներգակիրների մատակարարման հարցին՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանից Հայաստան բենզինի ներկրման ծավալը ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 145 հազար տոննա, դիզելային վառելիքինը՝ 139 հազար տոննա, բնական գազինը՝ 1,9 մլրդ խ/մ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում