Տնտեսություն

Հայաստանը և Ճապոնիան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ճապոնիան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա ստորագրելու հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի  չզեկուցվող հարցերի փաթեթում։

Այս համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորել հարկային հարաբերությունները երկու երկրների միջև՝ խթանելով տնտեսական կապերի զարգացումը։

Կոնվենցիայի նպատակներն են՝ եկամուտների կրկնակի հարկման բացառում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ձեռնարկատիրական գործունեության համար, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորում՝ խրախուսելով երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներդրումները, կայուն հարկային դաշտի ապահովում՝ միջազգային ներդրողների համար կանխատեսելիություն ստեղծելու նպատակով, միջազգային հարկային հարաբերությունների ամրապնդում՝ տեղեկատվության փոխանակման և համագործակցության միջոցով։

Կոնվենցիան կնպաստի նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և տեխնոլոգիաների շարժի ակտիվացմանը՝ խորացնելով տնտեսական կապերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում