Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Հայ-արգենտինյան գործարար կապեր. ներդրումային հեռանկարներ» համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Alvear Icon հյուրանոցում տեղի է ունեցել դեսպանության նախաձեռնած «Հայ-արգենտինյան գործարար կապեր. ներդրումային հեռանկարներ» համաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի և Արգենտինա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էր «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում գործող ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովը, որին ներկա էին շուրջ հարյուր գործարարներ, անցկացվել է պանելային քննարկումների ձևաչափով: Այն վարել է արգենտինահայ հայտնի լրագրող Կամիլա Դոլաբջյանը: 

Առաջին պանելում բացման խոսքով հանդես են եկել դեսպան Հովհաննես Վիրաբյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Արգենտինյան ներդրումների և արտաքին առևտրի գործակալության կառավարման խորհրդի նախագահ Օրասիո Մարտինեսը, Հայ-արգենտինյան առևտրային պալատի նախագահ Օհանես Բոյաջյանը և Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելը, որը ներկայացրել է «Թումո Բուենոս Այրես» նախագիծը: 

Երկրորդ պանելում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչները ներկայացրին ՀՀ տնտեսությունը և ներդրումային դաշտը, այնուհետև տեղի է ունեցել քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով: 

Հաջորդ՝ թվով երրորդ պանելում ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ (Խուլիանա դել Ագիլա Էռնեկյան՝ «Կարաս», Նարե Հարոյան՝ «Green Rock», Ալեք Բաղդասարյան՝ «Crystal Lake», ինչպես նաև հեռավար կերպով՝ Մադլեն Մինասյան՝ «Picsart», Սևակ Ջիջիրյան՝ «Texas Production» և Ռեմ Դարբինյան՝ «SmartClick») ներկայացրել են իրենց՝ հաջողված ներդրումային պատմությունները: Այդ պանելը նույնպես ամփոփվել է հարցուպատասխանով:

Վերջին պանելը նվիրված էր 2025 թ. նախատեսված դեպի Հայաստան գործարար առաքելությանը, որի նպատակն է Արգենտինայից ժամանած գործարարներին տեղում ծանոթացնել ՀՀ ներդրումային դաշտին և հնարավորություններին: Այդ պանելում հանդես են եկել արգենտինահայ գործարար, «TN Platex» ընկերության գլխավոր տնօրեն Տոմի Կարագոզյանը, ով մասնակցելու է այդ առաքելությանը և Հայ-արգենտինյան առևտրային պալատի փոխնախագահ Մհեր Հարությունյանը: 

Ամփոփելով չորրորդ պանելը և, գործարար համաժողովն ընդհանրապես, փակման խոսքով հանդես են եկել «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և դեսպան Հովհաննես Վիրաբյանը: 

Հայերեն العربية Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ