Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե ՀԱՄԱՍ-ը մինչև իր երդմնակալությունը չվերադարձնի իսրայելցի պատանդներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ զրույց» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Գազայի հատվածում տեղի ունեցող պատերազմի մասին և կրկնել է իր սպառնալիքը, որ «դժոխքի կրակներ կթափվեն», եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը մինչև հունվարի 20-ը՝ իր երդմնակալությունը, ազատ չարձակի պատանդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ինչպես գիտեք, ես նախազգուշացում եմ արել, որ եթե բոլոր պատանդները մինչև այդ օրը չվերադառնան տուն, ապա դժոխքի կրակներ կթափվեն», - ասել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ եթե մինչև իր կողմից նախագահի պաշտոնը ստանձնելը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ համաձայնագիր ձեռք չբերվի, ապա «տհաճ բաներ տեղի կունենան»։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվերի թիվը գերազանցել է 45 000-ը։ 

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը