Քաղաքականություն

Փաշինյանը հայտնել է, թե ինչ որոշումներ են ընդունվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտնել է, թե ինչ որոշումներ են ընդունվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ որոշումներ են կայացվել դեկտեմբերի 14-ին Աշտարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում։ 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը, որը տեղի ունեցավ շաբաթ օրը Աշտարակում, կուսակցության հետագա զարգացման առումով երկու շատ կարևոր բան որոշեց։ Առաջինը, որ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում։ Հաջորդը, որ առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից, որոնք չեն հանդիսանում պետական համակարգի աշխատող։ Այնպես որ, մեր այն հայրենակիցները, որոնք պետական համակարգում չեն աշխատում և կիսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսակետները՝ հիմնված «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա, կարող են առաջիկայում ավելի ակտիվ լինել և կուսակցության տարածքային կառույցներում լրացնել կուսակցությանն անդամագրվելու դիմումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում