Քաղաքականություն

Վարչապետն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը Հարավային Կովկասի երկրների համար

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը Հարավային Կովկասի երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը Հարավային Կովկասի համար, քանի որ այն տրանսպորտային և առևտրատնտեսական զարգացման առումով բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ կողմերի համար։ 

«Առանցքային թեմա է ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջ ծավալով չեն օգտագործվում։ Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել «Խաղաղության խաչմերուկ» լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը մեր տարածաշրջանի համար, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է վարչապետը՝ հավելելով, Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված այդ ծրագիրը արդյունքում բոլոր շահագրգիռ պետությունների համար կապահովի բարենպաստ պայմաններ՝ տրանսպորտային և առևտրատնտեսական զարգացման առումով՝ ամբողջովին հիմնվելով երկրների ինքնիշխանության և օրենսդրության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում