Կրեմլը քննադատել է Իսրայելի հարվածներն «առանց այն էլ ապակայունացված» Սիրիային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում և բուֆերային գոտում հազիվ թե նպաստում են Սիրիայում իրավիճակի կայունացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Իհարկե, հարվածներ հասցնելը, Գոլանի բարձունքների շրջանում, բուֆերային գոտում գործողությունները հազիվ թե նպաստում են իրավիճակի կայունացմանը առանց այն էլ ապակայունացված Սիրիայում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Կրեմլի  ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կցանկանար տեսնել Սիրիայում իրավիճակի արագ կայունացում, որպեսզի արդյունքում լինեն «իրավիճակն օրինական հուն տեղափոխելու որոշ հեռանկարներ»։

Օրերս Իսրայելի զինվորականները դիրքեր են գրավել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտում՝ Սիրիայում իշխանափոխության մասին լուրերի ֆոնին։ Իսրայելի իշխանությունները սա անվանել են ժամանակավոր միջոց։ 

Բացի այդ, դեկտեմբերի 8-ին Սիրիայում իշխանության տապալումից ի վեր Իսրայելը շարունակ հարվածներ է հասցնում երկրի ռազմավարական օբյեկտներին։ Իսրայելի բանակը հայտարարել է վերջին 48 ժամում Սիրիայում 480 հարված հասցնելու մասին։ Իր հերթին «Մարդու իրավունքների սիրիական դիտարան»-ն այս օրերի ընթացքում արձանագրել է Իսրայելի կողմից 352 ավիահարված Սիրիայի 13 նահանգներում։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելը չորրորդ օրը շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայի ռազմական թիրախներին

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում