Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Սիրիայում իշխանության տապալման մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ զինված ընդդիմության կողմից Սիրիայում իշխանության տապալումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

«Այո, Սիրիայի հարևան երկրներից մեկը նույնպես ակնհայտ դերակատարում է ունեցել այդ հարցում և դեռ ունի, բոլորը դա տեսնում են։ Սակայն հիմնական դավադիրները ԱՄՆ-ն ու սիոնիստական ​​ռեժիմն են», - ասել է Խամենեին։

Նա նաև ասել է, որ Սիրիայի երիտասարդությունը, վստահաբար, կազատագրի Սիրիայի օկուպացված հատվածները։

Բացի այդ, այաթոլլան մերժել է այն պնդումները, թե Սիրիայում իշխանափոխությունը թուլացրել է «դիմադրության ճակատը» տարածաշրջանում և հենց Իրանում։ Նա նշել է, որ դժվարին իրավիճակներում «դիմադրության ճակատն» ավելի ուժեղ և ավելի մոտիվացված է դառնում։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորվում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։ 

Մերձավոր Արևելք

Մուհամեդ ալ-Բաշիրը նշանակվել է Սիրիայի վարչապետի պաշտոնակատար

 

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը