Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում. Սպիտակ տան պաշտոնյա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո՝ որպես հակաահաբեկչական առաքելության մի մաս, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters NEXT համաժողովի ընթացքում տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։

«Այդ զորքերը գտնվում են այնտեղ շատ կոնկրետ և կարևոր պատճառով, այլ ոչ թե որպես սակարկության առարկա», - ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

Ֆայների խոսքով՝ ամերիկյան զորքերն «այնտեղ են եղել գրեթե մեկ տասնամյակ կամ ավելի՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար…. մենք հավատարիմ ենք մնում այդ առաքելությանը»:

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ զինվորականները մնում են Սիրիայում, Ֆայները պատասխանել է. «Այո»։

2014 թվականին «Իսլամական պետությունը» գրավեց Սիրիայում և Իրաքում հսկայական տարածքներ և հռչակեց Իսլամական խալիֆայություն, նախքան ԱՄՆ գլխավորած կոալիցիան նրանց դուրս մղեց մինչև 2019 թվականը:

Reuters-ը նշում է, որ Վաշինգտոնն այժմ իր ռազմական ներկայությունը դիտարկում է որպես կայունության երաշխիք, թեև դեռևս պարզ չէ, թե Սիրիայի նոր ղեկավարներն ինչպես կվերաբերեն երկրում ԱՄՆ ներկայությանը:

Վաշինգտոնը դեռևս ահաբեկչական կազմակերպություն է համարում սուննի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը գլխավորում էր Ասադի ռեժիմը տապալած ապստամբ ուժերը։

«Այս խմբերի հետ կապված քաղաքականության պաշտոնական փոփոխություններ չեն եղել։ Այդ դասակարգումները չեն արվում՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են այդ խմբերն ասում կամ հայտարարում իրենց մտադրությունների մասին։ Ամեն ինչ հիմնված է նրանց գործողությունների վրա, ուստի մենք կհետևենք», - հավելել է Ֆայները:

Սպիտակ տան պաշտոնյան «բավականին կառուցողական» է որակել խմբավորումների ներկայացուցիչների կողմից վերջին շաբաթների ընթացքում արված որոշ հայտարարություններ, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ Վաշինգտոնը կսպասի, որ տեսնի՝ արդյոք այդ հայտարարություններին հաջորդում են գործողություններ՝ հաստատելու «վստահելի, ներառական կառավարում Սիրիայում»:

Ֆայները հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կապի մեջ է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և տեղեկացնում է նրանց Սիրիայում տիրող իրավիճակի մասին։

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Սիրիայի կառավարությունը մի շարք չափանիշների պահպանման դեպքում

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը