ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Սիրիայի կառավարությունը մի շարք չափանիշների պահպանման դեպքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ճանաչել և աջակցել Սիրիայի նոր կառավարությանը, եթե այն ձևավորվի ներառականության հիման վրա և առանց արտաքին միջամտության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Սիրիայում քաղաքական անցումային շրջանին, որը տեղի կունենա սիրիացիների ղեկավարությամբ և նրանց մասնակցությամբ։

«Այս անցումային գործընթացը պետք է հանգեցնի ուժեղ, ներառական և աշխարհիկ կառավարման, որը կհամապատասխանի թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափանիշներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի սկզբունքներին համապատասխան», - նշել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել Սիրիայի նոր ղեկավարությանը հստակ պարտավորություններ կատարել փոքրամասնությունների իրավունքները լիովին հարգելու, բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության առաքման գործընթացը հեշտացնելու համար, ինչպես նաև թույլ չտալ, որ Սիրիան օգտագործվի որպես ահաբեկչության հենակետ և սպառնալիք ներկայացնի հարևան երկրների համար։ Բլինքենը Սիրիայի նոր ղեկավարությանը նաև կոչ է արել ապահովել, որ քիմիական և կենսաբանական զենքի բոլոր պաշարներն անվտանգ կերպով ոչնչացվեն։

«Սիրիայի ապագան կորոշի սիրիացի ժողովուրդը։ Բոլոր երկրները պետք է խոստանան աջակցել ներառական և թափանցիկ գործընթացին և զերծ մնան արտաքին միջամտությունից, - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։ - Միացյալ Նահանգները կճանաչի և լիովին կաջակցի Սիրիայի ապագա կառավարությանը, որը կձևավորվի այս գործընթացի արդյունքում։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամբողջ աջակցությունը Սիրիայի բոլոր տարբեր համայնքներին և խմբերին»։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորվում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։

Մերձավոր Արևելք

Մուհամեդ ալ-Բաշիրը նշանակվել է Սիրիայի վարչապետի պաշտոնակատար

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան