Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանը գրառմամբ տեղեկացրել է, որ
հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2024 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները, պետական ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։ Նա անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում պետական քաղաքանությանը, կառավարության առաջնահերթություններին ու առկա հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։