Իրան

Իրանը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և բանակին

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և բանակին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ապահովել Սիրիայի կառավարության, ժողովրդի և բանակի լիակատար աջակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Fars» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Բաղդադում՝ Իրաքի նախագահ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպումից հետո։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի նպատակը Սիրիայի կառավարության և ժողովրդի աջակցության համար համատեղ ջանքերի ամրապնդումն է։ 

«Մենք նպատակ ունենք խորացնել քաղաքական խորհրդակցություններն ու համադրվածությունն Իրանի և Սիրիայի միջև՝ նպաստելով կառավարության և ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- ասել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում