Դեկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 դեկտեմբեր,  2024            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 13։00-16։00֊ն՝ Elite Plaza-ի դահլիճում տեղի կունենա «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովը։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

ժամը 9:30-18:30-ը տեղի է ունենալու Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով»-ը: Գիտաժողովի առաջին փուլը կանցկացվի դեկտեմբերի 7-13-ը ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ), իսկ երկրորդ փուլը՝ դեկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորում (ԵՊՀ հանգստյան տուն, Գրողների Ծաղկաձորի հանգստյան տուն):

«Ամենամյա ամփոփիչ գիտաժողով»-ի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը հանրապետությունում, հնարավորություն ընձեռել մասնագետներին իրազեկ լինելու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ինչպես նաև ամրապնդելու և ստեղծելու գործընկերային նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև:

Գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին։ Հաշվի առնելով գիտաժողովի արդյունավետությունը՝ որոշվել է այն դարձնել ամենամյա։ Մասնավորապես` 2022 և 2023 թվականներին գիտաժողովն ամբողջովին իրագործել է իր նպատակները՝ ստեղծելով հանրապետության գիտնականների շփման, փորձի և տեղեկատվության փոխանակման նոր ձևաչափ և արժանանալով գիտնականների ամենաբարձր գնահատականին:

Մշակույթ

Ժամը 18։00-ին «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում կցուցադրվի  «Սպիտակ․ Ողբերգությունը չպետք է կրկնվի» փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը պատրաստվել է 2024 թվականին «ԱԼԼԱՏՌԱ» ՄՀՇ կամավորների կողմից և երկրաշարժի տարելիցի կապակցությամբ «Արարաող հասարակություն» շարժման կամավորների կողմից այն կցուցադրվի ներքոնշյալ կինոթատրոններում և մուտքն ազատ է լինելու։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում