Դեկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս
2 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
07 դեկտեմբեր, 2024
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
ժամը 13։00-16։00֊ն՝ Elite Plaza-ի դահլիճում տեղի կունենա «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովը։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
ժամը 9:30-18:30-ը տեղի է ունենալու Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով»-ը: Գիտաժողովի առաջին փուլը կանցկացվի դեկտեմբերի 7-13-ը ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ), իսկ երկրորդ փուլը՝ դեկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորում (ԵՊՀ հանգստյան տուն, Գրողների Ծաղկաձորի հանգստյան տուն):
«Ամենամյա ամփոփիչ գիտաժողով»-ի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը հանրապետությունում, հնարավորություն ընձեռել մասնագետներին իրազեկ լինելու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ինչպես նաև ամրապնդելու և ստեղծելու գործընկերային նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև:
Գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին։ Հաշվի առնելով գիտաժողովի արդյունավետությունը՝ որոշվել է այն դարձնել ամենամյա։ Մասնավորապես` 2022 և 2023 թվականներին գիտաժողովն ամբողջովին իրագործել է իր նպատակները՝ ստեղծելով հանրապետության գիտնականների շփման, փորձի և տեղեկատվության փոխանակման նոր ձևաչափ և արժանանալով գիտնականների ամենաբարձր գնահատականին:
Մշակույթ
Ժամը 18։00-ին «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում կցուցադրվի «Սպիտակ․ Ողբերգությունը չպետք է կրկնվի» փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը պատրաստվել է 2024 թվականին «ԱԼԼԱՏՌԱ» ՄՀՇ կամավորների կողմից և երկրաշարժի տարելիցի կապակցությամբ «Արարաող հասարակություն» շարժման կամավորների կողմից այն կցուցադրվի ներքոնշյալ կինոթատրոններում և մուտքն ազատ է լինելու։