Սիրիայի բանակը հաստատել է, որ Համա քաղաքն անցել է գրոհայինների վերահսկողության տակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հալեպի գրավումից մի քանի օր անց գրոհայինները գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը՝ պարտության մատնելով Սիրիայի բանակի զինվորներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի բանակի հաղորդագրությունը։

Ավելի վաղ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական խմբավորման կողմից առաջնորդվող գրոհայինները հարձակվել էին քաղաքի վրա և կատաղի մարտերից հետո հայտարարել, որ գրավել են բանտը և ազատ արձակել բանտարկյալներին։ Մեկ գիշեր կատաղի մարտեր մղելուց հետո գրոհայինները մի քանի ուղղություններից մտել են Համա, որից հետո փողոցային մարտերի բռնվել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական ուժերի հետ։ 

Դեկտեմբերի 5-ին Սիրիայի բանակը խոստովանել է, որ կորցրել է վերահսկողությունը ռազմավարական դիրք ունեցող Համա քաղաքի նկատմամբ, որն առանցքային էր համարվում մայրաքաղաք Դամասկոսի պաշտպանության համար։  

Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ անցյալ շաբաթ մարտերի մեկնարկից ի վեր զոհվել է 727 մարդ, որոնց մեծ մասը՝ մարտիկներ։ Զոհերից 111-ը քաղաքացիական անձինք են։ Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հարձակում էր սկսել՝ արագ գրավելով մեծ թվով բնակավայրեր, այդ թվում՝ Հալեպը։

Հայերեն English

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով