Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն է եղել, որը արձագանքել է դաշնակցի խնդրանքին․ վարչապետը` Սիրիա սակրավորներ ուղարկելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ հետևել է ՀԱՊԿ-ում դաշնակցային իր պարտավորություններին, բայց դաշնակից երկրները չեն աջակցել ՀՀ-ին վճռորոշ պահերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց 2019 թվականին Սիրիա սակրավորների և բժիշկների խումբ գործուղելու որոշման մասին, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել Հայաստանի դաշնակցի խնդրանքով՝ ի հեճուկս արևմտյան երկրների պահանջների և դժգոհությունների։

«Ինչու ենք ուղարկել, որովհետև մեր դաշնակիցը մեզ խնդրել է, ասել է՝ մենք ձեր օգնության կարիքը ունենք։ Եվ մենք արձագանքել ենք, որովհետև մենք դրանով նաև ցույց ենք տվել, թե դաշնակից լինել ի՞նչ է նշանակում։ Ընդ որում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն ենք եղել, որ մեր դաշնակցի խնդրանքներին արձագանքել ենք։ Ինչի՞ համար ենք արել, որովհետև մենք ասել ենք, որ մենք հարաբերությունների այսպիսի որակ ենք պատկերացնում։ Մենք այսպես ենք պատկերացնում դաշնակից լինելը և սեփական պայմանագրային պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ նման քայլերով Հայաստանը ցույց է տվել իր դաշնակցային պարտավորությունների կատարման բարձր մակարդակը, սակայն նույնը չի կարելի ասել դաշնակիցների վարքագծի մասին։

«Բայց նույնիսկ այն ժամանակ մեզ ասում էին արևմտյան կամակատար կառավարություն։ Բա թող այդ մարդիկ ամենաբարձր մակարդակով պատասխանեն անձամբ ինձ։ Բայց ես սրանով նաև ուզում եմ արձանագրել, որ, ցավոք, մեր ոչ բոլոր դաշնակից պատկերացումն է դաշնակից լինելու վերաբերյալ այնպիսին, ինչպիսին մերն է եղել։ Եվ որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական հիմք չունի։ Մենք ճշգրիտ, թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես, թե՛ իրավական առումով, մեր բոլոր դաշնակցային պարտավորությունները կատարել ենք, բայց մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել։ Նեղ պահին մեզ թողել են մենակ, մեզ լքել են և, այո, կան կարծիքներ, որ մեզ դավաճանել են և ես փաստարկ չունեմ այդ կարծիքը հնչեցնողներին ասեմ` գիտեք ինչ, դուք սխալ եք ասում»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

 

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը