Վրաստան

Լիտվան արգելել է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադրի և ՆԳ նախարարի մուտքը

1 րոպեի ընթերցում

Լիտվան արգելել է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադրի և ՆԳ նախարարի մուտքը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան արգելել է խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի ՆԳՆ 10 պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարի մուտքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Նա X-ի միկրոբլոգում հայտնել է, որ Իվանիշվիլիի, Վրաստանի ՆԳ նախարարի և գերատեսչության 9 այլ պաշտոնյաների մուտքը Լիտվա արգելված է՝ մարդու իրավունքների խախտման մեղադրանքով։

Վրաստանում ընդդիմության բողոքի հերթական շարքը սկսվել է նոյեմբերի 28-ին, այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում