Աբովյան քաղաքը կունենա նոր գլխավոր հատակագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը հրապարակել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի օգոստոսի 9-ին հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը տեղարդվել է «e-draft» իրավական ակտերի, նախագծերի մասնական հարթակում։

Այս քայլը նպատակ ունի ապահովելու Աբովյանի տարածքային համաչափ զարգացման նոր մոտեցումները՝ հիմնված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի վրա։

2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջը, համաձայն որի՝ առանց հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի արգելվում է հողամասերի տրամադրումը կառուցապատման նպատակով։ Աբովյան քաղաքի նոր տարածական պլանավորման փաստաթղթերը, որոնք հաստատվել են համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ, ներառում են նոր կարգավորումներ, որոնք չեն համընկնում 2007 թվականին հաստատված գլխավոր հատակագծի հետ։

Նախագծի նպատակն է կարգավորել համայնքի տարածական պլանավորման գործընթացը՝ ստեղծելով իրավական համապատասխանություն նոր փաստաթղթերի պահանջների հետ։ Սա կարևոր է, որպեսզի Աբովյանի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածական զարգացումը իրականացվի միասնական և համաչափ կերպով։

Որոշման ընդունմամբ՝ կխթանվի Աբովյանի տարածքային պլանավորման նոր փաստաթղթերի կիրառումը, կապահովվի քաղաքաշինական նախագծերի իրականացումը օրենսդրական պահանջներին համապատասխան, հստակեցումներ կկատարվեն կառուցապատման գործընթացների իրավական դաշտում։

Նախագծի ընդունմամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում։ Բացի այդ, նախագիծն առանց լրացուցիչ փոփոխությունների ներդաշնակվում է գործող իրավական դաշտի հետ։

 

Հայերեն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով