Տնտեսություն

Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման արտոնությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի համար սահմանվել է մինչև 25 հազար տոննայի ներմուծման քվոտա (նախապես հայտարարված 30 հազար տոննայի փոխարեն), իսկ Հայաստանի համար՝ մինչև 2 հազար տոննա։

Այս արտոնությունն ուժի մեջ կմտնի փաստաթղթի հրապարակումից 10 օր անց և կգործի մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում