Վրաստան

Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո նախագահն արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո նախագահն արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է News Georgia-ն։

Հաղորդվում է, որ հանդիպման ավարտին` առաջիկա ժամերին, Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում