Քաղաքականություն

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում․ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ հանդիպմանը Հայաստանի բացակայությունը

1 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում․ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ հանդիպմանը Հայաստանի բացակայությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հանդիպմանը Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը խոսել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ և ինչպես է ուզում անել իր անվտանգությունն ապահովելու համար, կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանի ներքաղաքական գործընթացներով», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Հայաստանը չի մասնակցում Աստանայում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում