ՀԱՊԿ երկրների ղեկավարները 14 փաստաթուղթ են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից հետո ստորագրել են 14 փաստաթուղթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փաստաթղթերի թվում ստորագրվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման մասին» որոշումը։ Ստորագրվել է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, Տաջիկստան-Աֆղանստան սահմանի ամրապնդման նպատակային ծրագրի մասին որոշում, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարություն։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել համաշխարհային մասշտաբի հակամարտությունները կանխելու համար, մտադրություն են հայտնել ամրապնդել հավաքական անվտանգության համակարգի ուժերը և միջոցները, սակայն զուտ պաշտպանական նպատակներով։ ՀԱՊԿ անդամ երկրները նաև նշել են, որ հարկավոր է Եվրասիայում ձևավորել անվտանգության կայուն համակարգ՝ տվյալ տարածաշրջանի բոլոր երկրների կայունության պահպանման և խաղաղ գոյակցության համար։ 

Աշխարհ

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը բնութագրում է հենց կազմակերպությունը. Լուկաշենկո

 

Հայերեն English

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում