ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումների համար պատասխանատվության համակարգը փոփոխության կենթարկվի՝ ի շահ բիզնեսի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախագիծը նպատակ ունի բարելավել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար հարկային կարգավորումները և ստեղծել ավելի արդարացի պատասխանատվության համակարգ ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումների համար։ 

Պապոյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չի տարբերակում ՀԴՄ կիրառման կանոնների խախտումները՝ անկախ խախտման բնույթից կամ պետական բյուջեի վրա դրա ազդեցությունից։ Ներկայումս նույն չափի տուգանք է կիրառվում ինչպես ՀԴՄ կտրոն չտրամադրելու, այնպես էլ մանր սխալների, օրինակ, ապրանքային կոդի անճշտության համար։

Նախագծով նախատեսվում է մեղմել այն պատասխանատվությունը, որը չի հանգեցնում ֆինանսական վնասի պետական բյուջեին։ Օրինակ՝ եթե ՀԴՄ կտրոնի վրա սխալ նշված է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային կոդը, սակայն կտրոնում գինը և ապրանքի անվանումը ճշգրիտ են, ապա նման դեպքերում խախտումը կպատժվի նախազգուշացմամբ, իսկ հաջորդ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 50 հազար դրամ տուգանքով։ 

Նախագծի նպատակն է ՓՄՁ-ների համար ստեղծել կանխատեսելի և արդար հարկային միջավայր։ Պապոյանը նշեց, որ այս փոփոխությունը հատկապես կարևոր է փոքր շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար, որոնք հաճախ չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներին՝ ճիշտ կոդավորման համար։ «Մենք առաջարկում ենք ավելի արդարացի մոդել, որը կհամապատասխանի իրական վնասին և խախտման բնույթին»,- ընդգծեց նախարարը։ 

Ըստ ՊԵԿ-ի 2022 թվականի տվյալների՝ ՀԴՄ-ների կիրառման 20,400 ստուգումներից 10,800 դեպքում արձանագրվել են խախտումներ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել փոքր և տեխնիկական բնույթի խախտումների համար տրվող անհարկի խոշոր տուգանքները և բարձրացնել հարկային կարգապահությունը՝ առանց ավելորդ բեռի։ 

Պապոյանը շեշտեց, որ առաջարկվող փոփոխությունները կբարելավեն ՀԴՄ-ների կիրառման կանոնների նկատմամբ վերահսկողության արդարության աստիճանը և կաջակցեն պետության կողմից սահմանված դասակարգիչների կիրառմանն՝ առանց անհարկի խոչընդոտների։

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը