Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
🇦🇲Spotkanie Prezydenta RP @AndrzejDuda z polskim personelem w punkcie obserwacyjnym Misji UE.
— Kancelaria Prezydenta (@prezydentpl) November 27, 2024
Szefem Misji Unii Europejskiej w Republice Armenii (EUMA) jest Markus Ritter, a wiceszefem jest Polak - Marek Kuberski. Misja została ustanowiona w lutym 2023 roku na okres dwóch lat, a… pic.twitter.com/vpSfkpCnxx
«Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մոնիթորինգը և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - գրել է Անջեյ Դուդան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։