Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում․ նիստը կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։

«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-հայտարարել է Ուշակովը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում