Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով ԱՄՆ մեկնած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, երկկողմ համագործակցության օրակարգում քաղաքապետներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: 

Կարևորելով Լոս Անջելեսի փորձն ու գրանցած հաջողությունները նշված գործընթացներում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև թվային վերափոխման ճանապարհով անցնող Երևանի համար: 

Քաղաքապետ Քերըն Բասսն իր հերթին նշել է, որ Լոս Անջելեսը կանգնած է քույր քաղաք Երևանի կողքին և պատրաստ է իր փորձն ու «խելացի» լուծումները փոխանցել՝ նախաձեռնված բարեփոխումները կյանքի կոչելու համար: 

Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Օրակարգում թվային վերափոխումն է:   
Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, որ համագործակցություն կծավալվի տեխնոլոգիաների օգտագործմամբ բարձրորակ ծառայություններ մատուցելու և «խելացի» լուծումներ մշակելու նպատակով:

Հայերեն العربية English 中文

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով