Հայաստան

2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

1 րոպեի ընթերցում

2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024թ․-ի երրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 

2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազար 328 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 872 հազ. 832 ՀՀ դրամի համեմատ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում