Ռումինիայի նախագահական ընտրություններում անակնկալ արդյունքներ է գրանցել ծայրահեղ աջ թեկնածուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում  նոյեմբերի 24-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուն և վարչապետ Մարչել Չոլակուն գրեթե հավասար ձայներ են հավաքել։ Ամենայն հավանականությամբ, հենց այս երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը պետք է անցկացվի դեկտեմբերի 8-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ Կենտրոնական ընտրական բյուրոյի՝ ձայների 96%-ի հաշվարկի արդյունքներով Ջորջեսկուն ստանում է ձայների 22%-ը, իսկ Չոլակուն՝ 20%-ը։ 

Պարբերականը նշում է, որ Ջորջեսկուի ցուցաբերած արդյունքները բավական մեծ անակնկալի են բերել բոլորին. նա որևէ կուսակցության չի պատկանում և իր ընտրարշավը հիմնականում անցկացրել է TikTok սոցիալական հարթակում։

Վարչապետ Մարչել Չոլակուն Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից է և հայտարարել է, որ երկիրը կշարունակի իր արևմտամետ ուղին։ Մինչդեռ Կալին Ջորջեսկուն հայտարարել է, որ վերջ կդնի, իր բնութագրմամբ, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ստորադասվելուն, հատկապես՝ Ուկրաինային աջակցության հարցում։ 

Նոյեմբերի 24-ին էքզիթ փոլերը ցույց էին տալիս, որ առաջատարը Մարչել Չոլակուն է, իսկ նրան հաջորդում է աջ կենտրոնամետ թեկնածու Էլենա Լասկոնին։ Սակայն ըստ վերջին տվյալների՝ Լասկոնին գրավում է երրորդ հորիզոնականը՝ ձայների 18%-ով, իսկ մյուս թեկնածու Ջորջ Սիմիոնը՝ չորրորդ հորիզոնականը։ 

Ռումինիայում նախագահը հիմնականում խորհրդանշական դեր ունի, բայց զգալի ազդեցություն ունի արտաքին քաղաքականության հարցում և վերահսկում է երկրի պաշտպանական ծախսերը։ 

Հայերեն English

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն