Վրաստան

Վրաստանի խորհրդարանը նոր նախագահի ընտրության օրը կնշանակի աշխատանքը սկսելուց անմիջապես հետո

1 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանը նոր նախագահի ընտրության օրը կնշանակի աշխատանքը սկսելուց անմիջապես հետո

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նորընտիր խորհրդարանը երկրի նոր նախագահի ընտրության օրը կորոշի աշխատանքը սկսելուց անմիջապես հետո: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  NewsGeorgia-ն, այս մասին նոյեմբերի 21-ին  հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Հիշեցնեմ, որ նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն խորհրդարանի առաջին նիստից հետո։ Դրա համար սահմանված է կոնկրետ ժամկետ։ Հաջորդ օրերին մենք կորոշենք նաև այդ օրը, երբ կնշանակվի Վրաստանի խորհրդարանում առաջին նիստը», - ասել է նա։

Ըստ աղբյուրի՝ 11-րդ խորհրդարանն առաջին անգամ կհանդիպի նոյեմբերի 25-ին,  չնայած այն փաստին, որ Զուրաբիշվիլին հրաժարվել է նշանակել հանդիպման ամսաթիվը։ Ընդդիմությունը, որը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, խոստանում է հրաժարվել մանդատներից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում