Հայաստանի չափագիտական կարողությունների հզորացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի համար. Էկոնոմիկայի նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որին ներկա էին նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության մրցունակության, որակի և համապատասխանության բաժնի ղեկավար Բեռնարդ Բաուն, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ալբերտ Բաբայանը, ինչպես նաև ներկայացուցիչներ պետական, մասնավոր և հասարակական այլ կազմակերպություններից։

Էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի շահառուներն են էներգետիկ, հեռահաղորդակցության, արդյունաբերական, պաշտպանության և ռազմարդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտների կազմակերպությունները, բժշկական սարքավորումներ արտադրողները, սպասարկողները և կիրառողները, բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրողները:

Բացի վերոնշյալ լաբորատորիայից՝ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում կհիմնվեն  ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիաներ։ 4.1 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության օժանդակությամբ։

«Գոհունակությամբ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետության չափագիտական կարողությունների հզորացումը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար՝ արտահանման դիվերսիֆիկացիայի շրջանակներում որակի նոր ստանդարտների առաջմղման, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Տրամաչափարկման լաբորատորիաների առկայությունը և արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտան Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին ապահովել Հայաստանում իրականացվող չափումների հետևելիությանը միավորների միջազգային համակարգին՝ աջակցելով արտադրողներին և այլ կազմակերպություններին՝ բարձրացնելու արտադրանքի որակն ու վստահելիությունը, համապատասխանելու ազգային և միջազգային ստանդարտներին։ Այն նաև կնպաստի արտահանման ընդլայնմանը, արդյունաբերական գործընթացների կատարելագործմանը և նորարարությունների ներդրմանը՝ արդյունքում խթան հանդիսանալով միջազգային առևտրի դիվերսիֆիկացման և երկրի տնտեսական զարգացման համար։

 

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը