Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի անդամները քննարկել են անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման դինամիկան, արդյունաբերության արդյունավետության բարձրացման ուղիները, միջպետական համագործակցության ներուժը և ընդգծել եվրասիական «հնգյակում» գյուղատնտեսության զարգացման դրական միտումները։ 

Իր խոսքում՝ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ 2023 թվականի վերջին Միության գյուղատնտեսության արտադրության ծավալը  նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0,7%-ով և կազմել 135 մլրդ դոլար: «Հայաստանում արտադրության ծավալը պահպանվել է նախորդ տարվա մակարդակին և կազմել 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Բելառուսում և Ղրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի աճը 2023 թվականին 2022 թվականի համեմատ կազմել է 1%, Ռուսաստանում՝ 0,2%։ 2024 թվականի առաջին կիսամյակում այդ աճը կազմել է 2% (մինչև 36,8 մլրդ դոլար)։ Ընդ որում, աճ է նկատվում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում»,- ասել է Բարսեղյանը։ 

Խորհրդի անդամների ուշադրության կենտրոնում էին գյուղատնտեսական համալիրների կանխատեսման համակարգի կատարելագործմանն ուղղված մոտեցումները, որոնք նպատակ ունեն ապահովելու ներքին շուկայի կայուն զարգացումը հիմնական գյուղատնտեսական ապրանքներով և պարենով, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական ուղի» 2030 և 2045 թվականների զարգացման հռչակագրի իրականացման ծրագրի մշակման միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում: 

Կողմերը հավանություն են տվել փորձի փոխանակման նպատակով անդամ երկրներում պետական աջակցությանը նվիրված պարբերաբար արտագնա սեմինարներ անցկացնելու վերաբերյալ նախաձեռնությանը։ Նիստի արդյունքներով խորհրդի անդամները համաձայնվել են  խորացնել համագործակցությունը՝ ուղղված Միության ընդհանուր գյուղատնտեսական շուկայի հավասարակշռվածության ապահովմանը՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային շահերն ու ինտեգրացիոն միավորման նպատակները: 

Հայերեն Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն