Չինաստան

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ բազմաբևեռ աշխարհի կառուցման և բոլորի համար շահավետ տնտեսական գլոբալացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը գտնվում է Բրազիլիայում՝ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին։

«Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ հանուն իրավահավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհի ստեղծման և համընդհանուր շահավետ և ներառական տնտեսական գլոբալացման», - ասված է Չինաստանի նախագահի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է G20-ի գագաթնաժողովին նրա ժամանման առթիվ։ 

Սի Ծինփինը նաև G20-ի՝ որպես միջազգային տնտեսական համագործակցության կարևոր հարթակի դերի բարձրացման հույս է հայտնել։

«Արդարացի աշխարհի կառուցումը G20-ից պահանջում է փոխադարձ հարգանքի, իրավահավասար համագործակցության և փոխշահավետության սկզբունքների պահպանում, ինչպես նաև գլոբալ Հարավի երկրներին աջակցություն՝ ավելի մեծ զարգացման հասնելու համար», - ասել է Սի Ծինփինը բրազիլական Folha de S. Paulo թերթում հրապարակված հոդվածում: 

G20-ի գագաթնաժողովն անցկացվում է Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-ից 19-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում