Չինաստան

Սի Ծինփինը հայտնել է, որ Պեկինն ավելի ու ավելի շատ հարավկորեական ընկերությունների է հրավիրում Չինաստան

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հայտնել է, որ Պեկինն ավելի ու ավելի շատ հարավկորեական ընկերությունների է հրավիրում Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը հրավիրում է ավելի շատ հարավկորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու Չինաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սյոկ Յոլի հետ հանդիպման ժամանակ։

Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Լիմայում APEC գագաթնաժողովի շրջանակում: 

«Մենք պետք է ամրապնդենք բարձր մակարդակի շփումները, ամրապնդենք փոխըմբռնումն ու վստահությունը, ձգտենք հասնել փոխադարձ հաջողության և ընդհանուր զարգացման»,- Սի Ծինփինի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն: :

Նա ընդգծել է, որ Չինաստանը կայուն կերպով և բարձր մակարդակով կբացի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ և կհրավիրի ավելի շատ կորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու և զարգացնելու բիզնեսը Չինաստանում:

«Չինաստանը և Հարավային Կորեան պետք է համատեղ ջանքեր գործադրեն միջազգային ազատ առևտրի համակարգը պաշտպանելու, համաշխարհային և տարածաշրջանային արդյունաբերական և լոգիստիկ շղթաների կայունությունն ու հարթությունը պահպանելու և բարեկամության ամրապնդման համար ավելի շատ գործողություններ իրականացնելու համար», - ասել է Սի Ծինփինը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում