Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ հաստատել է 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ), ընդգծելով, որ համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է: 

«Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը: Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված համակարգերը` նպաստելով տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը և եկամտաբերությանը»,- նշված է ՊԳԿԿ-ի տարածած հաղորդագրության մեջ

Նախագիծը միտված է նաև համալիրի հետագա ինքնաֆինանսավորման հնարավորությունների ապահովմանը՝ պայմաններ ստեղծելով եկամուտների և զուտ շահույթի աստիճանական մեծացմանը:  

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան